Միջազգային11:56, 15 Դեկտեմբեր 2015
ԱՄն-ի պաշտպանության նախարարը Ինջիրլիքի ռազմաբազայում է
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայի Ադանա քաղաքի մոտ տեղակայված Ինջիրլիքի ռազմաբազայում:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` Քարթերը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար ռազմաբազայում գտնվող կոալիցիոն ուժերի ռազմական օդաչուների հետ հանդիպումից ու մի քանի խորհրդաժողովներից հետո կպատասխանի լրագրողների հարցերին:
Աղբյուրը նշում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների այցերը ռազմաբազա` հիշեցնելով, որ նախորդ շաբաթ էլ այնտեղ հանդիպել ու խորհրդակցություն են անցկացրել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իսպանիայի ու Քաթարի ցամաքային ուժերի ղեկավարությունները:
Մի քանի շաբաթ առաջ էլ Ինջիրլիքի ռազմաբազա էր այցելել ԱՄՆ-ի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Փոլ Սելվը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը Թուրքիայից հետո կմեկնի Աֆղանստան, Իրաք և Բահրեյն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |