Տարածաշրջան09:50, 03 Դեկտեմբեր 2015
Թուրքիայի արևելքում 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի արևելյան Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Քիղը գավառում 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Թուրքական «Cihan» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ըստ Բողազիչի համալսարանի սեյսմիկ հետազոտությունների կենտրոնի տրամադրած տվյալների, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է է Քիղը գավառի Աչըքգյունեյ գյուղից հյուսիս, հիպոկենտրոնը գտնվել է 5կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է հարակից նահանգներում և գավառներում: Սեյսմիկ հետազոտությունների կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրաշարժից հետո 2 ժամվա ընթացքում 50-ից ավել հետցնցում է գրանցվել, որոնցից ամենաուժգինը եղել է 3.9 բալ:
Թուրքիայի զարգացման հարցերով նախարար Ջևդեթ Յըլմազը «Twitter»-ի իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ գյուղերում, որոշ տներ վնասվել են, սակայն զոհեր և վիրավորներ չկան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Ռազմգործողությունից առաջ Իրաքը Պակիստանից գնելու է 12 միավոր ռազմական ինքնաթիռ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |