Տարածաշրջան10:42, 02 Դեկտեմբեր 2015
Դավութօղլուն մեկնում է Բաքու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն դեկտեմբերի 3-ից 4-ը ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում: Թուրքական «turkiyegazetesi» լրատվակայքը, հղում անելով Թուրքիայի կառավարության մամուլի կենտրոնի արած հայտարարությանը, նշում է, որ այցի շրջանակներում Դավութօղլուն հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:
Նշյալ հանդիպումների ժամանակ կողմերը խոսելու են ղարաբաղյան հիմնախնդրի և թուրք-ադրբեջանական հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող այլ հարցերի մասին: Անդրադարձ է կատարվելու նաև տարածաշրջանային և միջազգային զագացումներին:
Նշվում է, որ Դավութօղլուի և Ալիևի հանդիպումը տեղի է ունենալու փակ դռների ետևում:
Տեղեկացնենք, որ նոյեմբերի 19-ին էլ պաշտոնական այցով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու էր մեկնել Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար Սալիհ Զեքի Չոլաքը: Վերջինս այցի շրջանակներում հանդիպում էր ունեցել Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |