Քաղաքական06:32, 27 Նոյեմբեր 2015
Էրդողանը պատասխանել է Պուտինի այն հայտարարությանը, թե Թուրքիան օգնում է ահաբեկիչներին նավթի վաճառքի հարցում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարություններին, համաձայն որոնց թուրքերը նավթի վաճառքի հարցում օգնում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը:
«Ցավալի է և ամոթ է: Նման բան չպետք է ասեին Ռուսաստանի իշխանավորները: Մենք երբեք ահաբեկչական կազմակերպությունների հետ նման առուվաճառքի մեջ չենք գտնվել: Դա դեռ հարկավոր է ապացուցել: Որ պահին դա ապացուցեն, այդ պահին Թայիփ Էրդողանը կհեռանա, այս պաշտոնին չի մնա: Բայց եթե չապացուցվի, արդյո՞ք այդ զրպարտությունն անողները կկարողանան թողնել իրենց պաշտոնները»,- հարց է բարձրացրել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը նաև հիշեցրել է, որ Թուրքիան իր համար պահանջված նավթի և բնական գազի ամենամեծ ծավալները գնում է Ռուսաստանից: Երկրորդ տեղում հանդես գալիս Իրանը, երրորդում՝ Ադրբեջանը: Այնուհետև ըստ Թուքրիային վաճառված էներգակիրների ծավալների 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար Հյուսիսային Իրաքը, Ալժիրը և Քաթարը:
Թուրքիայի նախագահը շեշտել է, որ ձեռքի տակ ունեն ԱՄՆ-ի գանձապետարանի տեղեկագիրը, որտեղ հենց նշված են, որ ռուսաստանյան որոշ ընկերություններ, «ԻՊ»-ի հետ համագործակցելով, Սիրիայի իշխանություններին նավթ են վաճառում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նիկոս Դենդիասը Սալոնիկում հայտարարել է, որ պաշտպանունակության բարձրացմանը միտված ռեֆորմ է իրականացվում Հունաստանի բանակում։
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Հորդանանի և Նորվեգիայի արտգործնախարարների, Եվրամիութայն խորհրդի փոխնախագահի ու Պաղեստինի վարչապետի հետ:
Թուրքական մեդիայում մեծ տարածում են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա օրերին ԺՀԿ առաջնորդի հետ հանդիպման մասին լուրերը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Հորդանանի և Նորվեգիայի արտգործնախարարների, Եվրամիութայն խորհրդի փոխնախագահի ու Պաղեստինի վարչապետի հետ:
Նիկոս Դենդիասը Սալոնիկում հայտարարել է, որ պաշտպանունակության բարձրացմանը միտված ռեֆորմ է իրականացվում Հունաստանի բանակում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |