Տարածաշրջան17:16, 26 Նոյեմբեր 2015
«Գորշ գայլեր»-ի կուսակցությունն աջակցում է Անկարային Ռուսաստանի հետ ճգնաժամում
«Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը համարվող Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին գրավոր հայտարարություն է տարածել ռուսական SU-24 ռազմական ինքաթիռի խոցման և հետագա զարգացումների վերաբերյալ:
Թուրքական «Haberturk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հատարարությունում մասնավորապես ասված է՝ «Ինքնաթիռի խոցման պատճառով մեկը մյուսի հետևից մեր երկրին ուղղված սպառնալիքներ տեղալու փոխարեն Ռուսաստանի Դաշնությունը պետք է մեկնաբանի, թե որ իրավունքի և բարոյական դրդապատճառի հիման վրա է հարձակվել թուրքմենների վրա: Թուրքմենական լեռը Սիբիրում չէ»:
Բահչելին նաև նշել է, որ Թուրքիան իրավունք ունի միջամտելու իր սահմանների նկատմամբ ցամաքային կամ օդային ամեն տեսակ ոտնձգությանը: Եվ տարածաշրջանային ու համաշխարհային ուժերը պետք է գիտակցեն ու հարգանքով վերաբերվեն այդ հանգամանքին:
MHP առաջնորդն ընդգծել է, որ իր կուսակցությունն այդ հարցում աջակցում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP), քանի որ սա միջկուսակցական խնդիրներից վեր է և առնչվում է Թուրքիայի ազգային շահերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |