Քաղաքական14:22, 25 Նոյեմբեր 2015
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետը քննադատել է իշխանություններին ռուսական ինքնաթիռը խոցելու համար
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է Թուրքիայի կառավարության վարած ներկայիս արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև խոսել է Սիրիայի տարածքում խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի մասին:
Ինչպես հայտնում է թուրքական «timeturk» լրատվական կայքը, Քըլըչդարօղլուն ելույթ ունենալով կուսակցության խորհրդի նիստում , հայտարարել է, որ Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության որդեգրած քաղաքականությունը Սիրիայում տապալվել է: Ըստ նրա` դրա պատճառներից մեկը այն էր, որ ԱԶԿ-ն փորձում էր սիրիական ճգնաժամը լուծել Ասադին իշխանազրկելու ճանապարհով:
Թուրքական օդուժի կողմից ռուսական «СУ-24» ռազմական ինքնաթիռի խոցման վերաբերյալ ընդդիմադիր կուսակցապետն ընդգծել է, որ տեղի ունեցածը վնաս է հասցրել թե Թուրքիային և թե Ռուսաստանին: Ինքնաթիռի կործանման մեջ Քըլըչդարօղլուն մեղադրել է թուրքական կառավարությանը:
«Ռուսաստանի հետ խորը հարաբերություններ ունենք: Չի կարելի առաջնորդվել հիշաչարությամբ ու ատելությամբ: Այս կոնֆլիկտը երկու երկրներին էլ վնաս կբերի: Բայց տարածաշրջանում պատերազմի հավանականություն չկա ոչ Թուրքիայի, ոչ Ռուսաստանի պարագայում: Ուղղակի Մերձավոր Արևելքի թեժ կետը ազդում է ողջ աշխարհի վրա»,-նշել է ընդդիմադիր կուսակցապետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |