Քաղաքական06:46, 23 Նոյեմբեր 2015
Թուրքիայում քրդամետ կուսակցապետի դեմ մահափորձ է իրականացվել
Թուրքիայում մահափորձ է իրականացվել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ:
Թուրքական «Evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նոյեմբերի 22-ի երեկոյան Դիարբեքիրում անհայտ անձը կրակել է Դեմիրթաշի ծառայողական ավտոմեքենայի վրա այն ժամանակ, երբ կուսակցապետը գտնվելիս է եղել մեքենայում:
Լրատվամիջոցների հետ զրույցում Դեմիրթաշը նշել է, որ կրակոցի ձայնը կամ որևէ աղմուկ իրենք չեն լսել, բայց երբ մեքենայից իջել են, թիկնապահները մեքենայի զրահապատ հետնապակու վրա փամփուշտի հետք են նկատել: Դատելով փամփուշտի՝ ապակու վրա նշմարված հետքի դիրքից՝ կրակոցն ուղղված է եղել ուղևորի գլխին:
Մահափորձից հետո ԺԴԿ առաջնորդը Twitter-ում քրդերենով հետևյալ գրառումն է արել. «Մահն Աստծո հրամանով է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բրիտանական «The Times» թերթը Թուրքիայի և ՀԱՄԱՍ-ի վերաբերյալ պնդումներ է առաջ քաշում:
Իսրայելայկան մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն՝ դիվանագետների մեջ չի եղել Անկարայում Իսրայելի դեսպան Իրիտ Լիլիանը:
Ահմեդ Յըլդըզ. «Երկու պետության ստեղծման մասին լուծման շնորհիվ այս բռնության ցիկլը կավարտվի»:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Ռազմգործողությունից առաջ Իրաքը Պակիստանից գնելու է 12 միավոր ռազմական ինքնաթիռ։
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |