Տարածաշրջան07:41, 17 Նոյեմբեր 2015
Թուրքիայում 10 ժամում 5 երկրաշարժ է գրանցվել
Մարմարա ծովում երեկ 10 ժամվա ընթացքում 5 երկրաշարժ է գրանցվել: Ցնցումները զգացվել են Ստամբուլի տարբեր շրջաններում:
Բողազիչի համալսարանի սեյսմիկ հետազոտությունների ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ առաջին 4.2 բալ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 17:45-ին, որին հաջորդել են 3.1 և 3.4 բալ ուժգնությամբ հետցնցումները: Մյուս երկու ցնցումները գրանցվել են գիշերը ժամը 04:17-ին և այգաբացին՝ 06.36-ին, համապատասխանաբար 3.1 և 3.2 բալ ուժգնությամբ:
Ինչպես գրում է թուրքական «Milliyet» թերթը, Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը հայտնել է, որ Մարմարա ծովում գրանցված ցնցումների հետևանքով մարդկային կորուստներ չեն եղել:
Ստամբուլի տեխնիկական համալսարանի դասախոս Օվգյուն Ահմեթ Էրջանը նշել է, որ մոտ շրջանում ավելի ուժգին երկրաշարժ չի սպասվում: Ըստ Էրջանի՝ Մարմարայի շրջանը 1999 թվականին տեղի ունեցած երկրաշարժից հետո բավականին լիցքաթափվել է, այդ պատճառով էլ մոտ ժամանակներս նոր երկրաշարժ չի սպասում: Սակայն, գիտնականը միևնույն ժամանակ նշում է, որ Ստամբուլում քաղաքային ձևափոխումները, որը ըստ իրեն բավականին ուշացած են, պետք է անհապաղ ավարտին հասցնել, հակառակ դեպքում հետևանքները ցավալի կլինեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Ռազմգործողությունից առաջ Իրաքը Պակիստանից գնելու է 12 միավոր ռազմական ինքնաթիռ։
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |