Քաղաքական07:16, 16 Նոյեմբեր 2015
Անթալիայում կայացել է Էրդողանի և Պուտինի հանդիպումը
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող անցկացվող G20-ի (Մեծ քսանյակ) գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` հանդիպմանը երկու նախագահների հետ միասին մասնակցել են նաև Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, Ազգային հետախուզության պետ Հաքան Ֆիդանը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավովը:
Քննարկվել են Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և Սիրիայի հետ կապված հարցեր:
Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Էրդողանը անհանգստություն է հայտնել, որ Հալեպի շրջանում Ռուսաստանի նախաձեռնած ավիահարվածները կարող են գաղթականների նոր ալիքի պատճառ դառնալ` ավելացնելով, որ բախումների աճից խուսափելու համար Սիրիայում իշհանության փոփոխություն է անհրաժեշտ:
Հանդիպմանը հաջորդած Էրդողան Պուտին առանձնազրույցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 15-ին Ռուսաստանում Թուրքիա-Ռուսաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստն անցկացնելու վերաբերյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ռայիսին ու նրան ուղեկցող պաշտոնատար անձինք մահացել էին մայիսի 19-ին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով:
Կան նաև շրջանակներ, որոնք նկատի ունենալով իրենց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրել են․ «Տարոսը մեզ»։
Ըստ թուրքական գերատեսչության՝ հույն աջ ծայրահեղականների կողմից արվող պնդումները վնասում են թուրք-հունական հարաբերությունները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Կան նաև շրջանակներ, որոնք նկատի ունենալով իրենց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրել են․ «Տարոսը մեզ»։
Մայիսի 19-ին՝ Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից վեռադառնալիս Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր:
Ըստ թուրքական գերատեսչության՝ հույն աջ ծայրահեղականների կողմից արվող պնդումները վնասում են թուրք-հունական հարաբերությունները:
Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի դրական առաջընթացից և նշել, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է գործընթացին։
Oրակարգում են լինելու դատական համակարգի փոփոխության նախագծի, կրթության ոլորտի և տնտեսության վերաբերյալ հարցեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |