Տարածաշրջան08:54, 11 Նոյեմբեր 2015
Թուրք-սիրիական սահմանին 11 հազար թուրք զինվոր կանգնած սպասում է հրամանի
Թուրքական բանակի 10.700 զինվոր պատրաստ սպասում են հրամանի Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ռազմական գործողություններ կատարելու համար: Թուրքական բանակը ԻՊ-ից պետք է պաշտպանի ապաստարանը, որը պետք է ձևավորվի Ջերաբլուս-Ազեզ շրջանների միջև: Այս մասին գրում է, որ թուրքական «haberler» լրատվական կայքը, որի տեղեկացմամբ՝ գործողությունների սկզբի է սահմանվել դեկտեմբերի 2-րդ շաբաթը: Ռուսաստանի կողմից Սիրիայում ռազմական գործողություններից հետո ԻՊ-ի զինյալները սկսել են կուտակվել Թուրքիայի հետ սահմանակից Ջերաբլուս շրջանում, ինչը ստիպել է Թուրքիային գործի անցնել: Այսպես, G20-ի գագաթաժողովում, որը տեղի է ունենալու այս շաբաթվա վերջում Անթալիայում, Անկարան ներկայացնելու է սիրիական ճգնաժամի լուծմանն ուղղված 51 էջանոց առաջարկների փաթեթ: Անկարան համաձայն է, որ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադը մասնակցի անցումնային շրջանին, սակայն նրա մասնակցությունը պետք է սահմանափակվի 6 ամսով: Անկարայում այն կարծիքին են, որ 6 ամիս անց առկա պայմանները տարածաշրջանի անվտանգությունը սպառնալիքի տակ կդնեն:
Թուրքիան փախստականների խնդրի լուծման համար առաջարկելու է «ապաստարանային շրջան» ստեղծել, որտեղ 10 տարի ժամկետով ապաստան կստանա մոտ 5 միլիոն փախստական: Անկարան այս ծրագրի իրականացման համար G20-ի երկրներից քաղաքական և տնտեսական օժանդակություն կպահանջի:
Ինչ վերաբերում ռազմական գործողություններին, ապա նշվում է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիոն ուժերը դեկտեմբերի 2-րդ շաբաթվանից սկսած Ռաքքայի և Հասեկի շրջանների հարավ-արևմտյան ուղղությամբ պետք է ռազմական գործողություններ սկսեն: Օդային և ցամաքային գործողություններից հետո Անկարայի կարծիքով ԻՊ-ը կկենտրոնանա Թուրքիայի սահմանին մոտ, մասնավորապես Ջերաբլուսում, որի հանդիպակաց կողմում՝ Քիլիսի շրջանում կերնտորնացվել է Թուրքիայի ԶՈւ հատուկ ստորաբաժանումներից կազմված և 10.700 հոգանոց զորախումբը: Անկարայի պնդմամբ՝ ԻՊ-ի դեմ հնարավոր գործողությունների հիմնական նպատակը ապաստարանների պաշտպանությունն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |