12:40, 11 Նոյեմբեր 2015
ԱՄՆ-ն վեց հատ F-15C տիպի ռազմական ինքնաթիռ է ուղարկել Թուրքիա
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ ամերիկյան արտադրության F-15C ռազմական ինքնաթիռները Թուրքիա են ուղարկվել թուրքական կողմի ցանկությամբ: Ինչպես իրազեկում է թուրքական «dunyabulteni» լրատվամիջոցը, նշյալ տեսակի 6 կործանիչներ անցած շաբաթ տեղակայվել են Ադանա քաղաքում գտնվող ամերիկյան Ինջիրլիք ռազմաբազայում: Խոսնակը տեղեկացրել է, որ նոյեմբերի ընթացքում ևս վեց F-15C ինքնաթիռ կուղարկվի Թուրքիա:
«Այս ինքնաթիռներն ուղարկվել են ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ցանկությամբ: Ինքնաթիռներն ավելի կուժեղացնեն Թուրքիայի օդային տարածքի պաշտպանությունը: Դրանք Թուրքիայի օդային տարածքում պարեկային ծառայություն կիրականացնեն»:
Նախատեսվում է F-15C կործանիչներն օգտագործել նաև «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:
Տեղեկացնենք, որ F-15C ռազմական ինքնաթիռը պատկանում է 4-րդ սերնդի սերնդի կործանիչների դասին: Արտադրվել է 1972-ին: Այդ ինքնաթիռներն ԱՄՆ-ի կողմից օգտագործվել են նախկին Հարասլավիայում, Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում իրականացված տարբեր օպերացիաների ընթացքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Ռազմգործողությունից առաջ Իրաքը Պակիստանից գնելու է 12 միավոր ռազմական ինքնաթիռ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |