Քաղաքական10:53, 10 Նոյեմբեր 2015
ԵՄ-ն ազդարարել է Թուրքիայում մարդու իրավունքների անկումային վիճակի մասին
Եվրամիության (ԵՄ) հանձնաժողովի կողմից Թուրքիայի վերաբերյալ ամեն տարի հրապարակվող հաշվետվության տեքստը հասանելի է դարձել լրատվամիջոցներին: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ հաշվետվության մեջ ընդգծվում է, որ Թուրքիայում մարդու հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ խոսքի և հանրահավաքների ազատության պահպանման հարցում լուրջ հետընթաց է գրանցվել: Ըստ ԵՄ հանձնաժողովի՝ թուրքական կառավարության մեղքով դանդաղեցվում է բարեփոխումների գործընթացը Թուրքիայում:
Հաշվետվությունում մտահոգիչ են համարվել գրողների, լրագրողների և լրատվամիջոցների վերաբերյալ հարուցվող հետաքննությունները: Ընդգծվել է նաև, որ Թուրքիայում կամայական ձևով են մեկնաբանվում և կիրառվում ցույցերի և երթերի վերաբերյալ օրենքի դրույթները:
ԵՄ հանձնաժողովը իր տարեկան հաշվետվությունում կոչ է արել Թուրքիային՝ համաձայնության գալու քրդերի հետ: Շեշտվել է այն հանգամանքը, որ քրդական հարցի կարգավորման գործընթացը դադարի փուլ է մտել, սակայն բանակցությունների վերսկսումը, ըստ ԵՄ-ի, անխուսափելի է: Նշվել է նաև, որ Թուրքիայում բավարար պայքար չի տարվում օրենքի խախտումների դեմ:
Հիշեցնենք, որ ԵՄ հանձնաժողովի՝ Թուրքիայի վերաբերյալ այս տարվա զեկույցի հրապարակումը հետաձգվել էր նոյեմբերի 1-ի Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների պատճառով: Հաշվետվությունը կհրապարակվի այսօր (2015թ. նոյեմբերի 10-ին): Մի շարք քաղաքական ուժեր հաշվետվության հրապարակման հետաձգման մասին ԵՄ-ի այս որոշումը քննադատել էին՝ համարելով այն Թուրքիայի համար արված զիջում՝ փախստականների ճգնաժամի լուծման գործընթացքում Թուրքիայի աջակցության դիմաց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահի կողմից Բարդուղիմեոսին արված ընթրիքի հրավերը հունական մեդիայում որակվել է որպես մթնոլորտը մեղմացնելուն միտված քայլ:
ԱՇԿ-ի նախագահ. «Եթե սրան ասում են արդիականություն, մենք էլ ասում ենք՝ թող որ խորտակվի այդպիսի արդիականության ընկալումը»:
Նուման Քուրթուլմուշն այս մասին հայտարարել է Անկարայում Ղազաստանի դեսպանի հետ հանդիպմանը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Ռազմգործողությունից առաջ Իրաքը Պակիստանից գնելու է 12 միավոր ռազմական ինքնաթիռ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |