Քաղաքական08:35, 22 Հոկտեմբեր 2015
«Sabah»-ը ուշագրավ նորություններ է ներկայացրել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի մասին

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին: Ըստ աղբյուրի՝ զրույցի ժամանակ քննարկվել են նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Մոսկվա կատարած այցի մանրամասները:
Պուտինը նշել է, որ Ասադը մտահոգված է իր երկրի ապագայի համար, նա էլ է հասկանում, որ դժվար պայմաններում է հայտնվել: Բայց միևնույն ժամանակ Ասադը պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ անցման փուլին ընդառաջ:
Ի պատասխան Էրդողանը հիշեցրել է, որ այդ թեման արդեն տարիներ ի վեր քննարկվում է, իսկ Ասադը 2011թ.–ից սկսած սոսկ խոստումներ է տալիս, սակայն չի կատարում ոչինչ: Ըստ Էրդողանի՝ իրենք դեռ 2012-ին են Ասադին անցումային փուլի ծրագիր առաջարկել: Սակայն վերջինս մերժել է:
«Մեր մոտեցումը հստակ է: Ձեզ էլ բազմիցս ասել ենք. մենք Ասադին չենք հավատում ու չենք վստահում: Նա միայն ժամանակ է ուզում շահել»,- հայտնել է Էրդողանը:
Նա նաև Պուտինին հիշեցրել է այն խոսակցությունները, թե իբր PYD-ն («Ժողովրդավարկան միություն կուսակցությանը» - քրդերեն՝ Partiya Yekitiya Demokrat) պատրաստվում է Մոսկվայում հաղորդակցման կենտրոն բացել, ինչպես նաև այն, թե Ռուսաստանը զենք է մատակարարում PYD–ին: Թուրքիայի նախագահը զգուշացրել է, որ իրենք PYD-ին ահաբեկչական խմբավորում են համարում և խիստ անհանգստացած են PYD–ի հետ Ռուսաստանի հարաբերություններից: Ըստ Էրդողանի ՝ եթե Ռուսաստանը PYD-ի հետ համագործակցի, դա կլինի համագործակցություն իր դաշնակից Թուրքիայի թշնամու հետ: Իսկ դա բացասաբար կանդրադառնա Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների վրա:
Նշենք, որ PYD-ի համանախագահ Ասյա Օսմանը և Քոբանիի ղեկավարներից Էնվեր Մյուսլիմը հանդիպում էին ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել էին Սիրիայում տեղի ունեցող զարգացումները:
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 20-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այցելել է Ռուսաստան և երկար բանակցություններ ունեցել նախագահ Պուտինի հետ: Բանակցություններից հետո Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որն ըստ թուրքական իշխանամետ «Sabah»-ի պարբերականի ՝ տեղի է ունեցել Պուտինի նախաձեռնությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Քրդամետ կուսակցության համանախագահը նաև դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Քրդամետ կուսակցության համանախագահը նաև դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |