09:36, 17 Հոկտեմբեր 2015
Թուրքիայի արտգործնախարարը խստորեն քննադատել է Ռուսաստանին ու ԵՄ-ին

Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Ռուսաստանին և Եվրամիությանը (ԵՄ) քննադատող հայտարարություններ է արել:
Թուրքական «Hurriyet» պարբերականի կայքի վկայությամբ՝ Սինիրլիօղլուն մեղադրել է Ռուսաստանին՝ Սիրիայի տարածքում ծավալած ռազմական գործողությունների համար՝ պնդելով, թե դրանք «որևէ կապ չունեն «Իսլամական պետության» (ԻՊ- İŞİD) դեմ պայքարի հետ: Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը «սխալ է գործում» և ընդգծել, որ ինքը դեռ Նյու Յորքում Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ հանդիպման ժամանակ զգուշացրել էր. «Թուրքիայի սահմանների մոտ իրականացվող գործողությունները վտանգավոր են, դրանք այնքան լուրջ են, որ ամեն վայրկյան կարող են ողբերգության բերել»:
Անդրադառնալով սիրիացի փախստականների հարցում Եվրամիության կողմից Թուրքիային օգնություն ցուցաբերելու խնդրին՝ Սինիրլիօղլուն մեղադրել է ԵՄ-ին ՝ փախստականների խնդիրը « դեռ նոր հայտնաբերելու» մեջ:
«Թուրքիան այնպիսի երկիր չէ, որ նրա մասին հիշեն միայն դժվարին պահին: Բացի այդ անընդունելի է, որ սիրիացիների համար տրամադրվող օգնությունը փոխհատուցվի Թուրքիայի համար նախատեսված հիմնադրամներից», նշել է Սինիրլիօղլուն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |