Միջազգային09:18, 15 Հոկտեմբեր 2015
ԱՄՆ-ը շարունակելու է զենք մատակարարել Սիրիայի քրդերին
ԱՄՆ-ի պետքարտուղարությունն արձագանքել է Թուրքիայի՝ ԱՄՆ-ին ուղղված քննադատությանը, առ այն որ Թուրքիայի դաշնակից երկիրը զենք է մատակարարում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությանը» (քրդերեն՝ Partiya Yekitiya Demokrat-PYD):
Թուրքական «Zaman» թերթի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության խոսնակ Ջոն Քիրբին զենքի մատակարարման և Թուրքիայի արձագանքի վերաբերյալ ասել է, որ ԱՄՆ-ն հասկանում է Թուրքիայի մտահոգությունները, սակայն շարունակելու է օգնություն ցուցաբերել PYD-ի ռազմական թևին՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ»-ին (YPG): Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի և կոալիցիայի մաս կազմող մյուս երկերների հիմնական խնդիրը «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարելն է: «ԻՊ-ի դեմ Սիրիայում արդյունավետ պայքարող նմանատիպ խմբերին (նկատի ունի PYD/YPG) շարունակելու ենք պատշաճ կերպով օժանդակել»,- ընդգծել է պետքարտուղարության խոսնակը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ԱՄՆ-ի կողմից PYD-ին զենքի մատակարարման վերաբերյալ կոշտ հայտարարություն էր արել: Դավութօղլուն, նշելով, որ PYD-ի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) միջև տարբերություն չկա:
«Այն միջոցները, որոնք ձեռնարկել էինք Հյուսիսային Իրաքում, կանենք նաև Սիրիայում, եթե PKK-ին և PYD-ին զենք-զինամթերք մատակարարվի՝ անկախ այն բանից, թե ովքեր կլինեն մատակարարողները»,- ասել էր Դավութօղլուն:
Խնդրի առնչությամբ Թուրքիայի արտգործնախարարություն էր կանչվել Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը: Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն դեսպանին ներկայացրել էր PYD-ին զենք մատակարարելու խնդրի շուրջ Անկարայի պաշտոնական դիրքորոշումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Հորդանանի և Նորվեգիայի արտգործնախարարների, Եվրամիութայն խորհրդի փոխնախագահի ու Պաղեստինի վարչապետի հետ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |