Տարածաշրջան07:16, 14 Հոկտեմբեր 2015
Հոկտեմբերի 10-ի ահաբեկչության պատճառով Անկարայի ոստիկանապետը հեռացվել է պաշտոնից
Օրերս Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած պայթյունից հետո պաշտոնից հեռացվել է Անկարայի ոստիկանապետ Քադրի Քարթալը, ինչպես նաև հետախուզության ու անվտանգության վարչությունների պետերը:
Ըստ թուրքական «mynet.com» լրատվական կայքի` այդ մասին հայտարարություն է տարածել ներքին գործերի նախարարությունը:
Հայտարարության մեջ նշված է, որ անվտանգության պատասխանատուները պաշտոնից հեռացվել են հոկտեմբերի 10-ի ահաբեկչության գործով ամբողջական ու թափանցիկ քննություն ապահովվելու նպատակով:
Նշենք, որ Անկարայում տեղի ունեցած պայթյունից հետո Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդիպել էր վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ և պահանջել ներքին գործերի ու արդարադատության նախարարների հրաժարականը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ արհմիությունների կողմից կազմակերպված «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» խորագրով խաղաղ ցույցի ժամանակ 2 խոշոր պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել էր 97 մարդ, վիրավորվել 246-ը: Այդ կապակցությամբ վարչապետը երկրում հայտարարել էր եռօրյա սուգ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |