Հասարակական13:14, 14 Հոկտեմբեր 2015
Ականատես. Անկարայի ահաբեկչությունն իրականացրած մահապարտները ադրբեջաներեն էին խոսում

Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության ականատես 15-ամյա մի աղջիկ ոստիկանությանը տված ցուցմունքում ուշագրավ տեղեկություններ է հայտնել: Աղջնակը պատմել է, որ տեսել է, թե ինչպես են մահապարտները մոտակա մզկիթ մտել: Մզկիթում նա տեսել է 4 հոգի, որոնք իրար մեջ ադրբեջաներեն ու քրդերեն են խոսել: Աղջիկը ականատես է եղել, թե ինչպես են վերջիններս սև ժապավեններով իրենց վրա կապում պայթուցիկները, ապա դուրս գալիս մարդկանց մեջ ու պայթեցնում իրենց:
Աղջիկը պնդել է , որ կասկածելի մարդկանց տեսնելուց հետո իր ընկերոջ հետ մոտեցել ու այդ մասին տեղյակ են պահել ոստիկաններին, սակայն վերջիններս ոչ մի միջոցառում չեն ձեռնարկել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլիյեթ» թերթը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ արհմիությունների կողմից կազմակերպված «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» խորագրով խաղաղ ցույցի ժամանակ 2 խոշոր պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել էր 97 մարդ, վիրավորվել 246-ը: Այդ կապակցությամբ վարչապետը երկրում հայտարարել էր եռօրյա սուգ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |