Տարածաշրջան09:02, 13 Հոկտեմբեր 2015
Անկարայում նույն վայրում կրկին պայթյուն է տեղի ունեցել
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի երկաթուղային կայարանում, որտեղ հոկտեմբերի 10-ին անցկացվող խաղաղ ցույցի ժամանակ իրարահաջորդ 2 հզոր պայթյուն էր տեղի ունեցել, որոտացել է նոր պայթյուն:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ կայարանի ավտոպարկում գտնվել է կասկածելի պարունակությամբ մի պայուսակ: Այդ մասին ահազանգով տեղեկացրել են ոստիկանությանը: Նշված վայր է ժամանել ռումբ վնասզերծող մասնագիտական խումբը:
Աղբյուրի համաձայն՝ դեպքի վայր ժամանած խումբը կասկածելի պայուսակը վնասազերծելու համար այն պայթեցրել է: Պայուսակը բացելուց հետո պարզվել է, որ այնտեղ սպասքի պարագաներ են եղել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած պայթյունների հետևանքով, ըստ պաշտոնական տեղեկության, զոհվել է 97 խաղաղ բնակիչ, վիրավորվել 246-ը, որոնցից 50-ի վիճակը խիստ ծանր է: Այդ կապակցությամբ վարչապետ դավութօղլուն երկրում հայտարարել է եռօրյա սուգ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |