Տարածաշրջան10:12, 13 Հոկտեմբեր 2015
«Իսլամական պետության»` թուրք զինյալների մասնակցությամբ տեսանյութ է տարածվել համացանցում

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ խոսում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինված ուժերի կազմում կռվող 2 թուրք զինյալները, իսկ նրանց շուրջ հավաքված նույնպես թուրք ահաբեկիչները լսում են նրանց:
Թուրքական «Milliyet» թերթի կայքը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ տեսանյութը հայտնվել է այս օրերին, երբ թուրքական սոցմեդիայում ակտիվ քննարկումներ են տեղի ունենում «ԻՊ»-ի` Անկարայի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել-չստանձնելու վերաբերյալ:
Տեսանյութում իրենց «Իսլամական պետության Ջեզիրե վիլայեթի թուրք մոջահեդներ» բնորոշող խումբը բաղկացած է 14 հոգուց: 8 րոպե 45 վայրկյան տևող բարձրորակ թուրքերեն լեզվով ու արաբերեն տողատակերով տեսանյութը նախատեսված է թուրքական լսարանի համար:
Տեսանյութում ամերիկյան արտադրության F-16 ինքնաձիգներով «ԻՊ»-ի թուրք ահաբեկիչները իրենց հայրենակիցներին կոչ են անում միանալ ջիհադին ու «ԻՊ»-ին: Տեսանյութում Թուրքիայի ներկայիս կառավարությունը անվանվում է «թաղութ»`Ալլահի կամքը չճանաչող: Վերջում էլ կոչ են անում բոլոր նրանց, ովքեր հնարավորություն չունեն գնալու և կռվելու «ԻՊ»-ի շարքերում, ոտքի կանգնել իրենց երկրներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դավիթ Խուդաթյանը և Ալփարսլան Բայրաքթարը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության հնարավորությունները։

«Մենք կողմերին կոչ ենք անում լիակատար պահպանել հրադադարն առաջիկա ճգնաժամային ժամանակահատվածում»։

Թուրքիայի նախագահականը հանդես է եկել հերքող տեղեկատվությամբ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Դավիթ Խուդաթյանը և Ալփարսլան Բայրաքթարը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության հնարավորությունները։
Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի 30 միլիարդատատերերի ցանկը:
Կողմերը քննարկել են առևտրաշրջանառության ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի և մտքեր են փոխանակել առաջիկա ժամանակահատվածում իրականացվելիք նախագծերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |