Տարածաշրջան08:49, 09 Հոկտեմբեր 2015
Թուրք մասնագետների խումբը տեսչական այց կկատարի Հայաստան
«Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի» (ԵՍԶՈւ) շրջանակում թուրքական կողմի ղեկավարությամբ 2015թ. հոկտեմբերի 11-14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում իրականացվելու է տեսչական այց և համապատասխան ստուգում:
Թուրքական «cihan» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) կայքում տեղ գտած հայտարարությունը, նշում է, որ թուրքական դիտորդական խմբի կողմից իրականացվող ստուգայցին մասնակցելու է նաև Սլովակիայից ժամանած մասնագետ:
Նշենք, որ վերոհիշյալ պայմանագիրը սպառազինությունների վերահսկման իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթ է, որի նպատակը եվրոպական տարածաշրջանում սովորական սպառազինությունների հետ կապված մարտահրավերները ու մտահոգություն առաջացնող խնդիրները նվազագույնի հասցնելն է: Այդ փաստաթուղթը պահանջում է ռազմական տեղեկատվության ընթացիկ և տարեկան փոխանակում, ինչպես նաև ներառում է հավաստագրման, սպառազինությունների կրճատման և տեսչական ստուգումների իրականացման մասին դրույթներ:
Հայաստանն իր հերթին տեսչական այցեր է իրականացնում ԵՍԶՈՒ պայմանագրի անդամ պետություններում, այդ թվում` Թուրքիայում: Ընդհանուր առմամբ, 1993 թվականից սկսած Հայաստանը տեսչական այցեր է իրականացրել Հունաստանում, Թուրքիայում եւ այլ երկրներում, ինչպես նաև մասնակցել է Բուլղարիայում, Ուկրաինայում, Մեծ Բրիտանիայում, Մոլդովայում և այլ երկրներում իրականացված բազմազգ տեսչական ստուգումներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |