11:24, 09 Հոկտեմբեր 2015
ԻՊ-ը 1 թուրք զինվորի դիմաց պահանջում է ազատ արձակել ԻՊ-ի անդամ 200 զինյալի
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը պատանդ վերցրած թուրք զինվորի ազատ արձակման դիմաց պահանջել է, որպեսզի Թուրքիայում անազատության մեջ գտնվող ԻՊ-ի անդամ 200 զինյալներն ազատ արձակվեն;
Ըստ թուրքական «milliyet» թերթի կայքի՝ 21-ամյա թուրք զինվորի ազատ արձակման հարցի շուրջ զրույց է տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT-ՄԻԹ) մի բարձրաստիճան պաշտոնյայի և ահաբեկչական խմբավորման ներկայացուցչի միջև:
Կողմերի միջև զրույցը տեղի է ունեցել WhatsApp-ի միջոցով, քանի որ Սիրիայի Ռաքքա քաղաքում այժմ չկա հեռախոսակապ: ԻՊ-ի ներկայացուցիչը նշել է, որ այժմ թուրք զիվորն առողջական խնդիրներ չունի: Նրան, անվտանգության նկատառումներից ելնելով, տեղափոխել են այլ վայր ռուսական օդուժի ավիահարվածների պատճառով:
Թուրքական աղբյուրը նշում է, որ ՄԻԹ-ի աշխատակիցը ԻՊ-ի ներկայացրած պահանջի պատասխանը կտա, խորհրդակցություններից հետո:
Հիշեցնենք, որ թուրք զինվորը պատանդ էր վերցվել սեպտմբերի 1-ին, երբ ԻՊ-ի ահաբեկիչները հարձակվել էին Թուրքիայի սահմանամերձ Քիլիսի նահանգի պարեկային կետերից մեկի վրա:
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է ԻՊ-ի կողմից թուրք զինվորին պարեկային կետից առևանգելու փաստը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Նիկոս Դենդիասը Սալոնիկում հայտարարել է, որ պաշտպանունակության բարձրացմանը միտված ռեֆորմ է իրականացվում Հունաստանի բանակում։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը 13 տարվա դադարից հետո պաշտոնական այցով մեկնել էր Իրաք:
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |