Քաղաքական11:28, 09 Հոկտեմբեր 2015
«Դավութօղլուին հարցրեք՝ երբևէ PKK-ականի ընտանիքի վիշտը կիսե՞լ է: Ծնողներին ցավակցե՞լ է»:
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը «Bugün TV»-ի եթերից հարց է ուղղել երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին, թե ինչու երբեք չի կիսել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) անդամների ցավը:
Հաղորդման ժամանակ Դեմիրթաշին հարցրել են, թե ինչու նա որևէ զոհված զինվորի թաղման արարողության չի մասնակցում: Վերջինս նշելով, որի ինքը մասնակցել է, և մասնակցության ապացույցերն էլ կան, հակադարձ հարց է ուղղել.
«Վարչապետին հարցրեք՝ PKK-ականի ընտանիքի վիշտը երբևէ կիսե՞լ է: Ծնողներին ցավակցե՞լ է: Որևէ պետական գործիչ հանրապետության պատմության ընթացքում կարողացե՞լ է նման բան անել: Միայն PKK-ական չեմ ասում, որևէ ապստամբության ղեկավարի վիշտը կիսե՞լ են: Ոչ, չեք գտնի որևէ օրինակ: Բայց չէ՞ որ նրանք էլ անտեր չեն, իրենց ծնողների զավակներն են, հայր ու մայր ունեն»:
Իշխանամետ «Sabah» թերթը Դեմիրթաշի հարցը սկանդալային է որակել, իսկ «Bugün TV»-ին անվանել է գյուլենականների հեռուստաալիք, որը զբաղված է PKK-ի օգտին քարոզչություն անելով:
Նշենք, որ գյուլենականները ամերիկաբնակ թուրք միլիարդատեր, իսլամի հայտնի գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժման հետևորդներն են: Գյուլենի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հարաբերությունները խիստ լարված են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |