Տարածաշրջան13:24, 09 Հոկտեմբեր 2015
ԱՄՆ-ն Թուրքիայից դուրս է բերում իր «Patriot» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը
Թուրքիայի Գազիանթեփ (պատմ. Այնթափ) նահանգում տեղակայված ԱՄՆ-ի զինուժին պատկանող հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) «Patriot» զենիթահրթիռային համակարգերը դուրս են բերվում Թուրքիայի 39-րդ հետևակային բրիգադի զորամասից: Սկսվել է այդ համակարգերի տեղափոխումը դեպի Իսքենդերուն նավահանգիստ, որպեսզի այնտեղից ուղարկվի Միացյալ Նահանգներ:
Ինչպես փոխանցում է թուրքական «milliyet» թերթի կայքը, լրանում է Թուրքիայում ամերիկյան «Patriot» համակարգերի ծառայության ժամկետը, այդ պատճառով էլ դրանք պետք է հետ ուղարկվեն ԱՄՆ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ օգոստոսի 15-ին, Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ 2016-ի հունվարին դուրս է բերելու իր Patriot զենիթահրթռիային համակարգերն ու դրանց անձնակազմերը Թուրքիայից: Այդ համակարգերը Թուրքիային տրամադրվել էր վերջինիս խնդրանքով՝ երկիրը Սիրիայից և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից ակնկալվող հավանական վտանգից պաշտպանելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |