Տարածաշրջան13:27, 08 Հոկտեմբեր 2015
Դիարբեքիրում պայթյունի հետևանքով 1 երեխա է զոհվել, 3-ը` վիրավորվել

Դիարբեքիրի Սիլվան շրջանում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով 4 երեխա է վիրավորվել: Երեխաների կողմից հողի տակից հայտնաբերված ինքնաշեն ռումբը պայթել է այն ժամանակ, երբ նրանք փորձել են այն դուրս հանել հողի տակից: Հիվանդանոց տեղափոխված երեխաներից 9-ամյա Հասան Յըլմազի կյանքը հնարավոր չի եղել փրկել:
Ըստ թուրքական «Sondakika» կայքի` ռումբը գտնվել է այն թաղամասերում, որտեղ որոշ ժամանակ առաջ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների ու թուրք ուժայինների միջև բախումներ էին տեղի ունեցել:
Դիարբեքիրի նահանգապետարանի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Սիլվանի հիվանդանոց տեղափոխված մյուս 3 երեխաները նախնական օգնությունից հետո տեղափոխվել են Դիարբեքիրի հիվանդանոցներ:
Դեպքի առիթով ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |