• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Օգոստոս, 2025
Ուրբաթ 01:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային10:12, 07 Հոկտեմբեր 2015

Բրյուսելում Էրդողանի թիկնազորը ձեռնամարտի է բռնվել Բելգիայի VIP թիկնապահների հետ

Բրյուսելում Էրդողանի թիկնազորը ձեռնամարտի է բռնվել Բելգիայի VIP թիկնապահների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Բրյուսել կատարած պաշտոնական այցի ժամանակ երկու անգամ ծեծկռտուք է տեղի ունեցել Էրդողանի թիկնազորի և Բելգիայի VIP թիկնապահների միջև:
 
Ինչպես իրազեկում է թուրքական  «dunyabulteni» լրատվական կայքը, առաջին դեպքում ծեծկռտուքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էրդողանի իջևանած հյուրանոցի մոտ հավաքվել են մի խումբ թուրքեր՝  բողոքի ցույց կազմակերպելու:  
 
Երկրորդ ծեծկռտուքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էրդողանն այցելել է Էգմոնթ համալսարան: Մինչև Էրդողանի ժամանումը նրա թիկնապահները ցանկացել են ստուգել համալսարանի տարածքը, բայց Բելգիայի անվտանգության մարմինները թույլ չեն տվել՝ նկատել տալով, որ դա իրենց պարտականությունն է իրենց երկրի տարածքում: Կողմերի տարաձայնությունը չի հարթվել ու վերածվել է ձեռնամարտի:
 
Նշենք նաև, որ Էրդողանի այցի ժամանակ սրանք միակ միջադեպերը չէին: Թուրքիայի նախագահի հետ Բելգիա մեկնած իր կինը` Էմինե Էրդողանը, որոշել էր գնումներ կատարել Բրյուսելի խանութներում: Թիկնապահներն էլ, որոնք ուղեկցում էին նրան, չեն թույլատրել, որ մնացած հաճախորդները մուտք գործեն տվյալ խանութ: Այդ ամենը տեսախցիկով նկարահանվել էր և տարածվել էր բեգիական մամուլով: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ԱՄՆ-ի պետդեպը հաստատել է 203.5 մլն դոլարի զինտեխնիկայի վաճառքն Ուկրաինային
10:59, 06 օգոս
ԱՄՆ-ի պետդեպը հաստատել է 203.5 մլն դոլարի զինտեխնիկայի վաճառքն Ուկրաինային

Նշվում է, որ վերոնշյալ վաճառքը կբարձրացնի Ուկրաինայի կարողությունը՝ դիմակայելու առկա և ապագա սպառնալիքներին։

Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական կայան
12:36, 05 օգոս
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական կայան

Տիեզերակայանի նախագիծը կարժենա 350 մլն դոլար և շինարարությունը կավարտվի 2 տարում։

Թուրքիան և Սիրիան կստորագրեն ծովային իրավասության համաձայանգիր
14:12, 23 հուլ
Թուրքիան և Սիրիան կստորագրեն ծովային իրավասության համաձայանգիր

Ըստ այդ համաձայնագրի՝ Թուրքիան կամրապնդի դիրքերը Արևելյան Միջերկրականում ու նաև կպաշտպանի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) շահերը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Արցախի 44-օրյա պատերազմին մասնակցած թուրք գեներալի կոչումը բարձրացվել է
Արցախի 44-օրյա պատերազմին մասնակցած թուրք գեներալի կոչումը բարձրացվել է

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

ԱՄՆ կարող է 100% երկրորդային մաքսատուրք սահմանել Թուրքիայի նկատմամբ
ԱՄՆ կարող է 100% երկրորդային մաքսատուրք սահմանել Թուրքիայի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախազգուշացրել է, որ եթե մինչև օգոստոսի 8-ն Ուկրաինայում հրադադար չհաստատվի Ռուսաստանի հետ առևտրի մեջ գտնվող երկրներից գանձվող հարկերը կմեծանան:

Կայծակ Ստամբուլի երկնքում (Լուսանկարներ)
Կայծակ Ստամբուլի երկնքում (Լուսանկարներ)

Ուժեղ անձրևներից հետո մի շարք օգտատերեր սոցանցերում հրապարակել են արտասովոր կայծակի լուսանկարներ, որը երևացել է Ստամբուլի երկնքում։

ՆԱՏՕ-ի համատեղ աջակցության և ապահովման հրամանատարության պատվիրակությունը Թուրքիայում է
ՆԱՏՕ-ի համատեղ աջակցության և ապահովման հրամանատարության պատվիրակությունը Թուրքիայում է

Գերմանացի գեներալ Կայ Ռորշնայդերի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է Թուրքիայի ռազմարդյունաբերական և ենթակառուցվածքային կարողություններին։

Ռուս վազորդուհին ստացել է Թուրքիայի քաղաքացիություն
Ռուս վազորդուհին ստացել է Թուրքիայի քաղաքացիություն

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}