Քաղաքական07:30, 03 Հոկտեմբեր 2015
Էրդողանն անհանգստացած է Սիրիայում ռուսական օդուժի հարվածներից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արաբական «Al Jazeera»-լրատվականի հետ զրույցում խոսել է Սիրիայում Ռուսաստանի օդային հարվածների մասին:
Թուրքական «rotahaber» լրատվակայքը, հղում անելով «Al Jazeera»-ին, նշում է, որ Էրդողանն ասել է, որ չնայած Ռուսաստանը Թուրքիային տեղյակ էր պահում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հենակետերի ուղղությամբ հասցվելիք օդային հարվածների մասին, այնումենայնիվ տեղեկություններ կան, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում նաև Սիրիայի չափավոր ընդդիմությանը, որը պայքարում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դեմ:
Չմանրամասնելով, թե այդ տեղեկատվությունը որտեղից է՝ Էրդողանը ցանկություն է հայտնել կրկին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի միասին քննարկեն այդ ու մի շարք այլ հարցեր:
«Ուզում եմ նրան փոխանցել այս հարցի շուրջ ունեցած իմ մտահոգությունը: Ցանկություն եմ հայտնելու, որպեսզի իրականացված քայլերը կրկին վերանայման ենթարկվեն»,-եզրափակել է Էրդողանը
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն էլ էր քննադատել ռուսական օդուժի գործողությունները Սիրիայում՝ ասելով, որ Ռուսաստանն Ասադի իշխանությանը տրամադրում է ռազմական օգնություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կողմերը քննարկել են առևտրաշրջանառության ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի և մտքեր են փոխանակել առաջիկա ժամանակահատվածում իրականացվելիք նախագծերի վերաբերյալ։

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հետ։

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում հնարավոր ճառագայթային արտահոսքը լուրջ վտանգ կներկայացնի տարածաշրջանի երկրների համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Դավիթ Խուդաթյանը և Ալփարսլան Բայրաքթարը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության հնարավորությունները։
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հետ։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ 5 գիգավատ հզորությամբ նախագիծը ներկայիս գներով կարժենա 5 մլրդ դոլար:
Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի 30 միլիարդատատերերի ցանկը:
Աքիֆ Չաղաթայ Քըլըչը Գերմանիայում հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |