Տարածաշրջան10:13, 02 Հոկտեմբեր 2015
Դիարբեքիրի Սիլվան շրջանում պարետային ժամ է հայտարարվել
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում հայտարարվել է պարետային ժամ, օրեր առաջ տեղի ունեցած թուրք-քրդական բախման հետևանքով:
Ըստ «haberturk» լրատվական ծառայության՝ այն բանից հետո, երբ շրջանում հայտարարվել է պարետային ժամ, գիշերվա ժամերին շրջան են մուտք գործել մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր:
Թուրքական կայքը նշում է, որ երկու օր առաջ էլ շրջանի երկու փողոցներում նույնպես պարետային ժամ էր հայտարարվել, քանի որ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների և թուրքական ուժերի բախման հետևանքով սպանվել էր երկու թուրք զինվոր:
Հաղորդվում է նաև, որ թուրքական ոստիկանականության հատուկ նշանակության ուժերը գործողություններ է իրականացրել շրջանի Մեսջիթ, Ֆերիդուն, Քոնաք և Թեքել թաղամասերում, որի ժամանակ PKK-ի գրոհայինները երկարափող զենքերից կրակ են բացել ոստիկանների վրա: Բախումները դեռևս շարունակվում են: Թուրքական աղբյուրը տեղեկություններ չի հաղորդում վիրավորվածների և զոհերի մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |