Տարածաշրջան08:57, 01 Հոկտեմբեր 2015
Զինված բախումներ Դիարբեքիրում և Հաքքարիում
Թուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) նահանգի Սիլվան շրջանում դեռևս ինքնությունները չպարզված անձինք վաղ առավոտյան զինված հարձակում են գործել թուրքական բանակի երկու զինծառայողի (1 ենթասպա, 1 սերժանտ) վրա, որի հետևանքով վերջիններս սպանվել են:
Թուրքական «bugun» պարբերականի հաղորդմամբ` զիվորականները սպանվել են հենց այն ժամանակ, երբ իրենց տների բակում պատրաստվում էին ավտոմեքենա նստել և դուրս գալ տնից:
Աղբյուրը հիշեցնում է, որ օրերս Դիարբեքիրում դարձյալ սպանվել էր մեկ զինվորական: Ենթադրվում է, որ հարձակման հեղինակները «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալներն են եղել:
«Sabah» թերթի կայքն էլ տեղեկացնում է, որ Թուրքիայի սահմանամերձ հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում գիշերը PKK-ի զինյալները երկարափող զենքերով հարձակվել են Յյուքսեքովայում տեղակայված զորամասի վրա: Զինվորները պատասխան կրակ են բացել: Կրակոցների ու պայթյունների ձայները լսվել են հարակից տարածքներում և խուճապ առաջացրել բնակչության մեջ: Ոստիկանությունը օպերացիա է սկսվել քուրդ գրոհայիններին վնասազերծելու համար: Գործի է դրվել նաև օդային աջակցություն: Թուրքական աղբյուրը տեղեկություն չի հաղորդում վիրավորվածների և զոհերի մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Ռազմգործողությունից առաջ Իրաքը Պակիստանից գնելու է 12 միավոր ռազմական ինքնաթիռ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |