Քաղաքական15:42, 30 Սեպտեմբեր 2015
Քրդամետ կուսակցությունն անհարգալից վերաբերմունք է ցույց տվել Ադրբեջանի դրոշի նկատմամբ

Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի ունեցած Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ժողովի ժամանակ կազմակերպիչները անտեսել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները:
Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականի` ժողովի ժամանակ 12 երկրների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դրոշների կողքին չի եղել Թուրքիայի պետական դրոշը, իսկԱդրբեջանի դրոշը թեև եղել է, բայց դրոշի ստորին մասը, որտեղ պատկերված է կիսալուսինը, հանգույց է գցված եղել:
Թուրքական աղբյուրը նման քայլը, որակում է որպես քրդերի կողմից անհարգալից վերաբերմունք Թուրքիայի համար եղբայրական պետություն հանդիսացող Ադրբեջանի նկատմամբ:
Իսկ Թուրքիայի պետական դրոշի բացակայությունը վերաբերյալ «Sabah»-ը գրում է, որ Թուրքիայի մեջլիսում 80 պատգամավոր ունեցող կուսակցության լիդերի՝ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող Սելահաթթին Դեմիրթաշի մասնակցությամբ ժողովում թուրքական դրոշի բացակայությունը սկանդալ է առաջացրել երկրում:
Վերոնշյալի վերևաբերյալ «Twitter» միկրոբլոգում գրառում է կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնական ՄուստաֆաՎարանքը, որտեղ նա մասնավորապես ասել է. «Թուրքական դրոշը ոչնչացնողները չեն բավարարվում ու Ադրբեջանի դրոշի կիսալուսինն էլ հանգույցով են կապում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեպտմբերի 16-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ցամաքային հարձակում է սկսել Գազայի վրա։

Թուրքիայի նախագահը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ։

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |