Քաղաքական08:45, 25 Սեպտեմբեր 2015
Դավութօղլուն խոստացել է, որ փախստականների հարցը բերելու է ՄԱԿ-ի օրակարգ

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Նյու-Յորք կատարելիք այցից առաջ Անկարայի Էսենբողա օդանավակայանում մամուլի ասուլիս է տվել՝ խոսելով մի շարք հարցերի, այդ թվում իր այցի նպատակի մասին:
Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության` Թուրքիայի վարչապետը Նյու-Յորքում սեպտեմբերի 28-ին մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանին:
Դավութօղլուն ընդգծել է, որ իր այցի ընթացքում բարձրացնելու է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության և «Քուրդիստանի բանվորական» (ՔԲԿ-PKK) կուսակցության հարցը:
«Օբամայի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթաժողով է լինելու, որին մասնակցելու են մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Այդտեղ մեր գլխավոր շեշտադրումը լինելու է այն, որ չպետք է տարբերություն դրվի լավ ահաբեկիչների ու վատ ահաբեկիչների միջև: Մեկ նշելու ենք, որ ահաբեկչության ցանկացած տեսակի դեմ նույն վճռականությամբ պայքարել է հարկավոր: Դա մեզ համար չափազանց կարևոր է: Մեզ համար ահաբեկչությունը ոչ կրոնական, ոչ էլ ազգային պատկանելիություն ունի»,- ասել է Դավութօղլուն:
Անդրադառնալով Թուրքիա գաղթած սիրիացի փախստականների հարցին՝ Դավութօղլուն ասել է, որ այդ հարցը բերելու է ՄԱԿ-ի օրակարգ, ինչպես և խոստացել էր: Տեղեակցրել է, որ փախստականների հարցով նամակներ է հղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և Եվրահանձնաժողովի ու Եվրախորհրդի նախագահներին: Թուրքիայի կառավարության ղեկավարը հայտնել է, որ հոկտեմբերի 13-14 ընկած ժամանակահատվածում, Նյու-Յորքում կրկին փախստականների հարցով ժողով է գումարվելու, որին ինքը նույնպես մասնակցելու է և մի շարք երկրների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է անցկացնելու:
Ըստ Դավութօղլուի` Նյու-Յորքում տեղի է ունենալու երկու տնտեսական ժողով, որոնցով հետաքրքրված է Թուրքիան և ինքն անպայման մասնակցություն կունենա դրանց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:

Նրա խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր բանակցությունների վերսկսման վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը փոխանցվել է Թեհրանին։

«BRICS»ի անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարարը քննարկել է Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։
«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։
Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |