Տարածաշրջան08:42, 24 Սեպտեմբեր 2015
Քրդերի հարձակումից Բինգյոլում վիրավորվել է 3 ոստիկան, 1 քաղաքացիական անձ

Թուրքիայի Բինգյոլ (Բյուրակն)-Էլազըղ (Խարբերդ) մայրուղու վրա, նախօրեի երեկոյան բախում է տեղի ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների և թուրքական ոստիկանական ուժերի միջև, ինչի հետևանքով վիրավորվել է 3 ոստիկան և մեկ քաղաքացիական անձ:
Ինչպես հայտնում է թուրքական «hurriyet» պարբերականի կայքը, երբ քուրդ զինյալները փակել էին վերոհիշյալ մայրուղին, այդժամ այնտեղ ժամանել էին թուրքական ոստիկանության հատուկ ջոկատայինները զրահապատ մեքենայով:
Նշվում է, որ երբ PKK-ի գրոհայինները ականանետով կրակ են բացել մեքենայի ուղղությամբ, ոստիկաններից երեքը վիրավորվել են: Վիրավորվել է նաև շարքային մեկ քաղաքացի, որը իր ավտոմեքենայով այդ ժամանակ երթևեկում էր մայրուղիով:
Թուրք ուժայինների պատասխան կրակից հետո քուրդ զինյալները փախուստի են դիմել: Այժմ նրանց հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:
Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով, թուրքական ստորաբաժանումները մայրուղին Բինգյոլի կողմից փակ են պահում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Քոնյա քաղաքի Էբեր լճի մակարդակը կրիտիկական է: Լճին մնացել 3 տարվա կյանք:

Türkiye gazetesi. «Կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։

Քոնյայում գրանցված երկրաշարժի օջախը գտնվել է 15.6 կմ խորության վրա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախազգուշացրել է, որ եթե մինչև օգոստոսի 8-ն Ուկրաինայում հրադադար չհաստատվի Ռուսաստանի հետ առևտրի մեջ գտնվող երկրներից գանձվող հարկերը կմեծանան:
Ուժեղ անձրևներից հետո մի շարք օգտատերեր սոցանցերում հրապարակել են արտասովոր կայծակի լուսանկարներ, որը երևացել է Ստամբուլի երկնքում։
Գերմանացի գեներալ Կայ Ռորշնայդերի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է Թուրքիայի ռազմարդյունաբերական և ենթակառուցվածքային կարողություններին։
Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |