Միջազգային07:38, 24 Սեպտեմբեր 2015
ԵՄ-ը սիրիացի փախստականների համար Թուրքիային կհատկացնի 1մլրդ եվրո
Եվրամիության (ԵՄ) ղեկավարների գագաթնաժողովում որոշում է կայացվել սիրիացի փախստականների կարքիները հոգալու համար Թուրքիային տրամադրել 1մլրդ եվրո: Պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայում կա ավելի քան 1.8 մլն սիրիացի ներգաղթյալ:
Թուրքական «milliyet» թերթի տեղեկացմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշյալ որոշման մասին մամուլիս ասուլիս են տվել:
Մասնավորապես Տուսկն ընդգծել է որ, Թուրքիային, Հորդանանին և Լիբանանին հատկացվող օգնության չափերը մեծանալու են, դրա հետ մեկտեղ ընդլայնվելու է ԵՄ-ի և այդ երկրների միջև համագործակցությունը փախստականների կացությունը բարելավելու հարցում:
Անդրադառնալով Հյուսիսային Սիրիայի տարածքում անվտանգության գոտի ստեղծելու մասին Թուրքիայի պահանջին՝ Տուսկը շեշտել է, որ նմանօրինակ հարցերը կարիք ունեն լայն ու ամբողջությամբ քննության առնվելուն:
Իսկ Ժան-Կլոդ Յունկերը տեղեկացրել է, որ հոկտոմբերի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել կատարելիք պաշտոնական այցի ժամանակ, մի շարք հարցեր են քննարկվելու:
Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 23-ին Բրյուսելում ԵՄ-ն հրավիրելու էր արտակարգ նիստ, որի ժամանակ պետք է որոշվեր, թե Եվրոպա գաղթած 120 հազար փախստականներին կացարան տալու հարցը ինչպես է բաշխվելու եվրոպական երկրների միջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |