Տարածաշրջան13:50, 18 Սեպտեմբեր 2015
Հերթական նավաբեկությունից հետո Թուրքիայում գտնվել է ևս 1 սիրիացի երեխայի դի

Թուրքիայի արևմտյան ծովափնյա Իզմիր նահանգի Չեշմե շրջանում խորտակվել է անօրինական ճանապարհով փախստականներին Հունաստան տեղափոխող մի մոտորանավակ:
Թուրքական «superhaber» լրատվական կայքի փոխանցմամբ` Իզմիրի ժանդարմերիայի ստորաբաժանումները կարողացել են ջրախեղդվելուց փրկել 14 փախստականի, այդ թվում 8 երեխայի: Փրկված փախստականներին ցուցաբերվել է համապատասխան օգնություն:
Այնուհետև թուրքական ժանդարմերիան, իրականացնելով որոնաղական աշխատանքներ, հայտնաբերել է 4 տարեկան մի սիրիացի աղջկա դի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին հայտնաբերվել էր սիրիացի մեկ այլ փոքրիկի՝ 3-ամյա Այլանի անշնչացած մարմինը: Նրա դին ալիքներն ափ էին բերել հերթական նավաբեկությունից հետո, երբ մի խումբ ներգաղթյալներ փորձել էին Միջերկրական ծովով անցնել Հունաստան: Այլանի լուսանկարը հրապարակել էին գրեթե բոլոր միջազգային լրատվամիջոցները, նրա մահը ցնցել էր համաշխարհային հանրությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |