Հասարակական08:49, 18 Սեպտեմբեր 2015
Թուրքիայի Թուզլուջա (Կողբ) քաղաքի մուտքի մոտ հայերեն «բարի գալուստ» է փակցվել

Թուրքիայի Իգդիր նահանգի համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն ու անգլերեն լեզուներով «բարի գալուստ» և «ցտեսություն» գրությամբ ցուցանակներ են ամրացվել:
Ըստ թուրքական «beyazgazete.com» լրատվական կայքի՝ Կողբի համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը թեմայի վերաբերյալ խոսելիս հատուկ անդրադարձել է ցուցատախտակի վրա տեղ գտած նաև հայերեն գրությանը: Վերջինս, նշելով, որ Կողբը Հայաստանի հետ սահմանակից գավառ է, ավելացրել է, որ այստեղ անցյալում հայեր են ապրել ու դեռ շատ վայրերի անուններ անվանվում են հայկական տարբերակներով:
Գյուլթեքինն ասել է, որ վայրը մինչև 1934 թվականը Քուլփ է կոչվել, որի հայերենով Կողբ է անվանվել: Թուզլուջա թուրքական անվանումը ստացել է հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում:
Գյուլթեքինը, նշելով, որ ցուցատախտակի 4 լեզուները իրենց առանձին կարևորությունն ունեն, ասել է. «Քրդերենը գրված է, քանի որ տարածաշրջանը քրդաբնակ է, և քրդերը իրենց հողերում իրավունք ունեն մայրենի լեզուն գործածել: Անգլերենը միջազգային լեզու է և ընդունելլի է աշխարհի գրեթե յուրաքանչյուր վայրում:
Թուզլուջան հանրապետության հիմնադրումից առաջ հայկական բնակավայր է եղել: Հայաստանի հետ հարևան գավառ է: Կյանքը միշտ չէ, որ այսպես է շարունակվելու: Մենք այստեղ հայկական գերեզմանոց ունենք: Մեր սարահարթի անվանումը հայկական յայլա է: Այստեղի շատ վայրերի անունները հայերեն է: Այստեղ ապրած հայ բնակչություն է շրջանի կառուցման գործում մեծ ավանդ է ունեցել: Հայերեն գրությամբ ցուցատախտակն ավելացրել ենք որպես հարգանիքի տուրք այդ ամենին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։
«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։
Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |