Տարածաշրջան08:35, 16 Սեպտեմբեր 2015
Թուրքիայի ԶՈւ-ն պաշտոնապես հայտնում է 32 քուրդ գրոհային վնասազերծելու մասին

Թուրքիայի զինված ուժերից (ԶՈւ) պաշտոնապես հայտնում են, որ երեկ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ իրականացրած գործողությունների հետևանքով սպանվել է ընդհանուր առմամբ 32 քուրդ զինյալ, որոնց անվանում են ահաբեկիչ:
Թուրքական «gazetevatan» լրատվական կայքը, հղում անելով ԶՈՒ-ի հայտարարությանը, նշում է, որ Թուրքիայի Սիիրթ նահանգի Էրուհ շրջանում թուրքական օդուժը «sikorsky» տեսակի ռազմական ուղղաթիռների օգնությամբ կրակի տակ է պահել մի խումբ PKK-ականների, ինչի հետևանքով 6 քուրդ է սպանվել: 3 քուրդ զինյալ էլ սպանվել է Թուրքիայի Փերվարի շրջանի Դողանջա գյուղում:
Ներկայացված տվյալների համաձայն` PKK-ի դեմ ռազմական գործղություններ են իրականացվել Թուրքիայի Հաքքարի, Վան, Թունջելի (պատմ. Դերսիմ), Էրզինջան (պատմ. Երզնկա) նահանգներում: Առկա տվյալների համաձայն` Վանում սպանվել է 17, Հաքքարիում` 5, իսկ Սիիրթում` 9 քուրդ գրոհային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը նշել է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի է բարձրանալու ու հորդորել է պահպանել զգոնություն և կրակ չվառել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը նշել է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի է բարձրանալու ու հորդորել է պահպանել զգոնություն և կրակ չվառել։
Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա և հանդիպել Հաքան Ֆիդանի հետ։
Ընդհանուր առմամբ, 2002-ից մինչև 2024-ը Թուրքիայի նկատմամբ կայացվել է 3.363 իրավախախտման որոշում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |