• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 04:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:32, 15 Սեպտեմբեր 2015

Թուրք հոդվածագիր. «Մենք հայ ենք, դուք ո՞վ եք»

Թուրք հոդվածագիր. «Մենք հայ ենք, դուք ո՞վ եք»

«Մենք հայ ենք, իսկ դուք ո՞վ եք» վերտառությամբ հոդվածում Նուրջան Բայսալը արձագանքել է օրերս Ջիզրե քաղաքում տեղի ունեցած սկանդալային միջադեպին, երբ թուրք ոստիկաններից մեկը դիմել էր քուրդ բնակչությանը՝ ասելով. «Բոլորդ հայ եք: Հայերը ձեզանով հպարտանում են»:

Բայսալն իր հոդվածում անդրադառնում է հայերի պատմությանն ու խիստ քննադատության ենթարկում ոստիկանի այդ ռասիստական հայտարարությունը:

Հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Ջիզրեյում պետության ոստիկանը ժողովրդին դիմելիս ասում է. «Հայերը ձեզանով հպարտանում են. Բոլորդ հայ եք»:
Այս խղճուկները կարծում են, թե քրդերին վիրավորել են այդ խոսքերով: Հավանաբար քրդերին բոլորովին չեն ճանաչում, քանզի քրդերը վերջին 10 տարում Հայոց ցեղասպանության և տեղի ունեցածի վերաբերյալ լուրջ հարցադրումներ են արել , ընդունել են ցեղասպանությունը, ամաչել են, որ այդ ամենի մի մասն են եղել և հայերից բազմաթիվ անգամ ներողություն են խնդրել: Այսօր որ քրդական գյուղ էլ գնաք, բնակիչները կպատմեն հայերի հետ տեղի ունեցած սարսափը:

Տարիներ շարունակ աշխատել եմ Թաթվանի գյուղերում, և այնտեղ մարդկանց մեծ մասը ամոթ է զգում այն բանի համար, որ հայերի կոտորածներին իրենց պապերն էլ են մասնակցել: Ամեն անգամ, երբ հայերի մասին խոսք է բացվում, ասում են. «հայերը այնքան լավն էին, որ բոլորը հիանում էին նրանցով: Այնքան բարի էին, որ  բոլոր որբերին կերակրում էին, այնքան տաղանդավոր էին, որ այստեղ ինչքան գեղեցիկ բան կա, հայերից է մնացել»:

Ցավոք, քրդերի մոտ տեղի ունեցած այս վերափոխումը թուրքերի մոտ և Թուրքիայի արևմուտքում տեղի չի ունեցել:  Հրանտ Դինքի թաղման ընթացքում ծնված հույսը շատ արագ հանգեց: Հայերը դեռևս շարունակում են ապրել աղավնիների պես:  Իսկ այդ արտահայտությունը արած խղճուկ ոստիկանին մի երկու խոսք ունեմ ասելու.
Մենք հայ ենք, հույն ենք, ալևի ենք, սիրիացի փախստական ենք, եզդի ենք, քուրդ ենք և քո ատած ամեն բանն ենք: Ու բոլոր այս ինքնություններով հպարտանում ենք: Առանց ճնշման ու առանց գերիշխանություն պարտադրելու թուրք էլ կլինենք: Այս  ինքնություններից ոչ մեկը մեզ համար խնդիր չի: Սակայն ձեզ նման ռասիստներն ու ֆաշիստներն ամբողջ աշխարհի և մարդկության համար տեղով մեկ խնդիր են:

Հայերը մեր եղբայրներն էին, որոնց ձեզ նման թուրքերն ու քրդերը ոչնչացրեցին: Երանի մի օր նրանք մեզ ներեն, և ձեր ասածի պես հայերը մեզանով հպարտանային:  Վստահ եղեք, մեծ կարոտով սպասում եմ այդ օրվան, երբ հայերը մեզ հարազատի պես կընդունեն:

Այո, մենք հայ ենք:
Իսկ դո՞ւք: Դուք, որ վախից դեմքներդ ծածկած, ժողովրդի մեջ դուրս չեք գալիս: Վախենում եք գլուխներդ նույնիսկ հանել ոստիկանական մեքենայից, երբ մարդկանց վրա արցունքաբեր գազ եք լցնում, կրակ եք բացում, 75–ամյա ծերունուն` հացը ձեռքին սպանում եք, տների վրա ռումբեր նետում, այրում ու ավերում, քնած մարդկանց վրա հարձակվում, թույլ տալիս, որ երեխաների դիակները առանց թաղվելու փտեն փողոցներում: Ովքե՞ր եք դուք»:  

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է
17:09, 15 օգոս
Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Թուրքիայի և Հս.Կիպրոսի նախարարները քննարկել են արդյունաբերական և տեխնոլոգիական զարգացման նախագծերը
14:34, 15 օգոս
Թուրքիայի և Հս.Կիպրոսի նախարարները քննարկել են արդյունաբերական և տեխնոլոգիական զարգացման նախագծերը

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը հանդիպել է ՀԹԿՀ-ի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի հետ։

Բողոքի ակցիա Անկարայում Իսրայելի դեսպանատան շենքի առջև
12:37, 15 օգոս
Բողոքի ակցիա Անկարայում Իսրայելի դեսպանատան շենքի առջև

Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}