Հասարակական12:51, 14 Սեպտեմբեր 2015
Անկարայում սեպտեմբերի 17-ին հրավիրվում է մեծ հանրահավաք

«Թուրքիայի պալատների և բորսաների միության» (TOBB) նախագահ Ռիֆաթ Հիսարջըքլըօղլուն կոչ է արել սեպտեմբերի 17-ին հանրահավաքի գալ Անկարա և վերջ դնել ահաբեկչությանը: Ըստ նրա՝ սեպտմեբերի 17-ը պետք է լինի «թուրքի կողմից քրդին, քրդի կողմից թուրքին ձեռք մեկնելու օր»:
Ըստ թուրքական «haberler» լրատվական կայքի` Հիսարջըքլըօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ թուրք-քրդական, ինչպես նաև ալևիների և սունիների բախումները մեծ վնասներ են պատճառում Թուրքիային:
«Սեպտեմբերի 17-ին բոլորս միասին ահաբեկչությանը ասելու ենք ոչ, իսկ եղբայրությանը`այո,- նշել է Հիսարջըքլըօղլուն: - Մեր հավատքի արմատներում ինչ լինում է թող լինի, 78 մլն-ոց Թուրքիա ենք: Հենց այդ պատճառով մենք պետք է վեճերի հրդեհը միասին մարենք: Ամբողջ Թուրքիային հրավիրում ենք Անկարայի Սըհհիյե հրապարակ: Այս գործընթացում պետք է սառնասիրտ և սթափ լինենք, որովհետև սա իայն Թուրքիայի հարցը չէ:»
Նշենք, որ վերոնշյալ բախումների հետ կապված թուրքական 14 հասարակական կազմակերպություններ համատեղ մամուլի ասուլիս են տվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |