Տարածաշրջան09:16, 04 Սեպտեմբեր 2015
Թուրքիայի քրդամետ կուսակցութունը PKK-ին կոչ կանի միակողմանի հրադադար հայտարարել
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK-ՔԲԿ) կոչ կանի միակողմանի հրադադար հայտարարել կամ վերջ տալ զինված հարձակումներին:
Թուրքական «T24» լրատվական կայքը գրում է, որ այս մասին հայտնի է դարձել ԺԴԿ-ի համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի գլխավորությամբ անցկացված կենտրոնական վարչության նիստի ժամանակ, որի ընթացքում պատգամավորներն ու վարչության անդամները քննարկել են Թուրքիայում տիրող իրավիճակը: Նրանք նշել են, որ ԺԴԿ-ն պետք է ավելի ազդեցիկ կոչով հանդես գա, որպեսզի կարողանա դադարեցնել բախումները:
Պատգամավորները և վարչության անդամները ժողովի ընթացքում պահանջել են, որ ԺԴԿ-ն անմիջականորեն կապ հաստատի ՔԲԿ-ի հետ և ներկայացնի կուսակցության պահանջները: Սպասվում է, որ ԺԴԿ-ն պատվիրակության միջնորդությամբ կապ կհաստատի ՔԲԿ-ի ղեկավարության հետ:
Նշվում է, որ պատվիրակությունը, ՔԲԿ-ի ղեկավարությանը ներկայացնելով ԺԴԿ-ի ցանկությունն ու դիրքորոշումը, պահանջելու է միակողմանի հրադադար հայտարարել կամ էլ դադարեցնելով հարձակումները հետ քաշվել դեպի պաշտպանական գիծ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նյութական և մարդկային կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
AFAD-ի հաղորդմամբ՝ այն տեղի է ունեցել Մալաթիայի Բաթթալգազի շրջանում:
Ինչպես հայտնում է AFAD-ը, այն գրանցվել է Մուղլա նահանգի Դաթչա շրջանում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
Ընդդիմադիր շրջանակներում պտտվում են լուրեր, որոնց համաձայն՝ ԱԶԿ-ի ներսում լարված մթնոլորտ է տիրում:
Թուրքիայում իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող MHP-ի առաջնորդն անդրադարձել է վերջերս Իրանի և Իսրայելի միջև ծագած լարվածությանը:
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Ի լրումն հարվածային գործառույթների՝ «KEMANKEŞ 2-» հրթիռը կարող է օգտագործվել տվյալների հավաքագրման և փոխանցման համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |