Իրավական17:22, 03 Սեպտեմբեր 2015
Թուրքիայում 6 մարդ է ձերբակալվել Էրդողանին վիրավորելու մեղադրանքով
Թուրքական արդարադատությունը 6 հոգու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել, ևս 3 հոգու նկատմամբ հետախուզում հայտարարվել: Վերջիններս մեղադրվում են խաղաղության միջազգային օրվա առթիվ սեպտեմբերի 1–ին Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում կազմակերպված երթի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական կարգախոսներ հնչեցնելու մեջ;
Ըստ թուրքական «Hürriyet» պարբերականի կայքի՝ «Գող, մարդասպան Էրդողան» արտահայտության համար իրենց տներից հապճեպորեն ձերբակալված վեց քաղաքացիները չեն ընդունել մեղադրանքը՝ հատարարելով, որ իրենք այդ երթին մասնակցել են միայն աշխարհում խաղաղության հաստատման, Թուրքիայում տեղի ունեցող բախումների դադարեցման իրենց պահանջը բարձրաձայնելու համար և հանդես են եկել միայն խաղաղարար կոչերով:
Մեղադրյալները նշել են, որ Էրդողանի վերաբերյալ վերոհիշյալ արտահայտությունը իրենք չեն վանկարկել և չեն էլ լսել: Մեղադրյալներից ոմանք երթին մասնակցելիս են եղել իրենց մանկահասակ երեխաների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Դատական գործում մեղադրվում է 108 անձ, որից 24-ը կալանավորված է:Նրանց թվում է նաև քրդամետ ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |