Տարածաշրջան10:39, 03 Սեպտեմբեր 2015
Թուրքիայում սպանվել է ԱԶԿ-ի երիտասարդական թևի նախկին նախագահը
Թուրքիայում սպանվել է իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության երիտասարդական թևի նախկին նախագահ Յունուս Քոչաքը: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` Դիարբեքիրում անհայտ անձը կրակ է բացել Քոչակին պատկանող դեղատան վրա: Վերջինս հարձակման պահին գտնվել է դեղատանը և մահացու վնասվածք ստացել:
Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: Ոստիկանությունը լայնածավալ գործողություններ է իրականացնում` հանցագործին հայտնաբերելու համար:
Ուշագրավ է, որ դեպքից առաջ թվիթերյան իր էջում Քոչաքը հանդես էր եկել մարդասիրական կոչով, ասելով. «Մի երկրում, որտեղ այսքան հայեր, քրդեր, արաբներ, զազաներ, չերքեզներ, սիրիացիներ են ապրում, հիմարություն է ազգայնականության վրա հիմնված քաղաքականություն վարել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |