Տարածաշրջան08:02, 31 Օգոստոս 2015
Մուշում գնացք է պայթեցվել

Թուրքիայի Մուշի նահանգում պայթեցվել է Էլազըղ – Թաթվան երթուղու բեռնատար գնացքը, ինչի հետևանքով 3 մարդ է վիրավորվել: Թուրքական «İhlas» լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ Մուշի Քորքութ շրջանով անցնող գնացքը պայթեցվել է երկաթուղում նախօրոք տեղադրված ռումբի օգնությամբ, որը գործարկվել է գնացքի անցնելու պահին: Ենթադրվում է, որ ռումբերը տեղադրվել են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ - PKK) անդամ զինյալների կողմից:
Պայթյունից հետո դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենաները վիրավորներին տեղափոխել են Մուշի հիվանանդանոց: Հայտնի է, որ վիրավորվածները գնացքի անվտանգության աշխատակիցներն են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Պայթյունից վնասված գնացքի տարածքում անվտանգության ուժերը հատուկ գործողություն են սկսել՝ հանցագործությունը բացահայտելու նպատակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Ջևդեթ Յըլմազ. «Միջանցքի բացմամբ Հարավային Կովկասում ի հայտ եկող նոր լոգիստիկ ցանցերը կբարձրացնեն նրա ռազմավարական դերը էներգետիկ անվտանգության տեսանկյունից»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |