Տարածաշրջան08:34, 31 Օգոստոս 2015
Թուրքիան ՔԲԿ-ական յուրաքանչյուր առաջնորդի համար գլխագին է սահմանել՝ 4 միլիոն լիրա
Թուրքիան «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) անդամների հայտնաբերմանը և ձերբակալմանն օժանդակողներին կպարգևատրի: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ առաջին անգամ կիրառվելիք որոշումը կայացվել է կառավարության կարգադրությամբ: Թերթը, հղում անելով անհայտ աղբյուրներին, գրում է, որ ՔԲԿ-ի շարքային անդամների ձերբակալմանն օժանդակողները կստանան 200 հազար թուրքական լիրա (մոտ 68.000 ԱՄՆ դոլար), իսկ ղեկավարներից յուրաքանչյուրի հայտնաբերման ու օժանդակման համար` 4 միլիոն թուրքական լիրա (մոտ 1.360.000 ԱՄՆ դոլար): Նշվում է նաև, որ պարգևավճարի չափի վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացվել: Իսկ պարգևը կտրվի, միայն այն անձանց համար, որոնց մասնակցությունը ահաբեկչական գործողություններին դատարանում հաստատված կլինի:
Որոնվող ՔԲԿ-ի զինյալների ձերբակլմանը կարող է օժանադակել յուրաքանչյուր ոք` անկախ քաղաքացիությունից, ինչի դիմաց կստանա սահմանված պարգևը:
Որոնվող անձաց ցուցակում ընդգրկված են անձիք, ովքեր ՔԲԿ-ի անունից գործունեություն են ծավալում Իրանում, Սիրիայի հուսիսում և Հյուսիսային Իրաքում: Որոշումը բացի ՔԲԿ-ի անդամներից կարող է կիրառվել նաև դատարանի որոշմամբ հետախուզվող «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչների նկատմամբ:
Անցած շաբաթ Անկարայի գլխավոր դատախազությունը 52 հոգու, այդ թվում և «Քրդական համայնքների միության» (ՔՀՄ-KCK) գործադիր խորհրդի անդամներ Մուրդ Քարայըլանի, Ջեմալ Բայըքի, Դուրան Քալքանի, Մուստաֆա Քարասուի նկատմամբ ձերբակալման որոշում էր կայացրել:
Ցուցակում նշվում է նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Սելահաթթին Դեմիրթաշի եղբայր՝ Նուրեթթին Դեմիրթաշի անունը, որը համարվում է ՔԲԿ ղեկավարներից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
Թուրքիայի նախագահը Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել է Հայոց Ցեղասպանության մասին։
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
2022-ի համեմատ 2023-ին Թուրքիայի ռազմական ծախսերն այն աճել են 37%-ով՝ հասնելով 15.8 միլիարդ դոլարի։
Նույն օրը Շիշլիի հայկական կաթողիկե գերեզմանատան եկեղեցում ևս կմատուցվի պատարագ և կկատարվի նահատակների հիշատակի ու երախտագիտության աղոթք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |