Տարածաշրջան10:15, 15 Օգոստոս 2015
ԱՄՆ-ն ու Գերմանիան հնարավոր է Թուրքիայից հանեն «Patriot» ՀՕՊ համակարգերը

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը և Միացյալ Նահանգները տեղեկացրել են, որ ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինք) շրջանակներում Թուրքիայի սահմանամերձ Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) նահանգում տեղակայված գերմանական «Patriot» տեսակի հակաօդային պաշտպանության համակարգերի շահագործման ժամկետը, կարող է չերկարացվել:
Թուրքական «sondakika» լրատվամիջոցը, հղում անելով գերմանական «Der Spiegel Online'ın» լրատվակայքին, նշում է, որ վերոնշյալ հարցը պետք է նաև քննարկվի Գերմանիայի խորհրդարանում:
Գերմանիայի Դաշնային պաշտպանության նախարարության խոսնակի տեղեկացմամբ՝ սեպտեմբերին ՆԱՏՕ-ն ժողով է հրավիրելու է, որպեսզի քննարկի «Patriot»-ների ժամկետի երկարացման հարցը:
Նշենք, որ Թուրքիայում գերմանացի զինվորների ծառայության ժամկետը լրանում է 2016թ. հունվարի 31-ին: Աղբյուրի համաձայն` գերմանական կառավարությունը պատրաստվում է հենց 2016թ. հունվարի 31-ին դադարեցնել «Patriot» ՀՕՊ համակարգերի շահագործումը:
Խոսնակը նաև հավելել է, որ առաջիկա ամիսներին Թուրքիայում ծառայություն իրականացնող 250 գերմանացի զինվորները կարող են վերադառնալ հայրենիք:
Նշենք, որ «Patriot»-ների շահագործման ժամկետը դադարեցնելու կոչով հանդես էր եկել նաև Գերմանիայի «Կանաչների կուսակցության» արտաքին հարցերով զբաղվող մասնագետ Յուրգեն Թրիթթինը՝ նշելով, որ եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդերի դեմ պատերազմ սկսի, ապա անհրաժեշտություն կլինի, քննարկել «Patriot»-ների շահագործման դադարեցման հարցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |