• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 13:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

08:02, 13 Օգոստոս 2015

Վանի Սուրբ Խաչ եկեղեցում անցկացվող ամենամյա պատարագը չեղյալ համարվելու վտանգի տակ է

Վանի Սուրբ Խաչ եկեղեցում անցկացվող  ամենամյա պատարագը չեղյալ համարվելու վտանգի տակ է

Արևելյան և հարավարևելյան Անատոլիայում վերջին օրերի ընթացքում տեղի ունեցող ռազմաահաբեկչական գործողությունների պատճառով մեծապես տուժել է տարածքի զբոսաշրջությունը:  Թուրքիայում տիրող վտանգավոր մթնոլորտը իր բացասական ազդեցությունն է ունենում նաև պատմական Հայաստանի՝ ներկայումս զբոսաշրջական մեծ հետաքրքրություն ներկայացնող վայրերում:

Ըստ թուրքական «Turkiye gazetesi» պարբերականի՝  մասնավորապես Վան քաղաքում, որտեղ հյուրանոցները մշտապես 90% ինտենսիվությամբ հյուրեր են ունենում, զբոսաշրջիկների կողմից չեղյալ են հայտարարվել գրեթե բոլոր ամրագրումները՝ մինչև հոկտեմբեր: 
Վանի զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Աբդուլլահ Թունչդեմիրը նշել է, որ ռազմական գործողությունների պատճառով տուրիստական գործակալությունների բոլոր ծրագրերը տակնուվրա են եղել:  Իսկ Վանի «ELİTE WORLD» հյուրանոցի տնօրեն Գյուրքան Աքբայի խոսքով ՝ հյուրանոցների այցելուների թվում աննախադեպ անկում է գրանցվել: 
 
Մասնավորապես, տարածաշրջանում տիրող լարված իրավիճակի, հաճախակի զինված բախումների, ճանապարհները կտրող և մեքենաների ու ուղևորների ուղղությամբ կրակ բացող զինյալների գործողությունների պատճառով Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամեն տարի սեպտեմբերի  երկրորդ կիրակի օրը անցկացվող սուրբ պատարագը ուխտավորների պակասի կամ ընդհանրապես չեղյալ համարվելու վտանգի տակ է հայտնվել: Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ պատարագին մասնակցելու համար արտերկրից Վան ժամանել ցանկացող բազմաթիվ անհատներ և զբոսաշրջիկների խմբեր մեկը մյուսի հետևից չեղյալ են հայտարարում հյուրանոցներում կատարած ամրագրումները՝ ելնելով անվտանգության ապահովման խնդիրներից:


Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է
Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}