Տարածաշրջան12:02, 12 Օգոստոս 2015
Ծայրահեղական խմբավորումը աջակցում է Թուրքիայի` Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու մտադրությանը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դեմ զինված մարտեր վարող ծայրահեղ իսլամիստական խմբավորումներից «Ահրար-ուշ Շամը» (Ahrar-uş Şam) իր աջակցությունն է հայտնել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու Թուրքիայի նախաձեռնությանը:
Ըստ թուրքական «Radikal» թերթի կայքի` վերոնշյալ ջիհադիստական կազմակերպությունն այդ կապակցությամբ նույնիսկ գրավոր հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ անվտանգության գոտու ստեղծումը բխում է Թուրքիայի ազգային անվտանգության շահերից:
Սիրիական կառավարության դեմ հակամարտող «Ahrar-uş Şam» խմբավորման հայտարարության մեջ նաև ասվում է, որ անվտանգության գոտին վերջ կդնի «Իսլամական պետություն» (ԻՊ) և «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» կազմակերպությունների անջատողական գործունեությանը, ինչպես նաև Ասադի` քաղաքացիական բնակչության դեմ կիրառած մեթոդներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |