Տարածաշրջան08:07, 06 Օգոստոս 2015
Ինջիրլիքի ռազմաբազայից առաջին հարվածն է հասցվել ԻՊ-ին

Երեկ Թուրքիայի տարածքում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազայից առաջին անգամ ռումբերով բեռնված ամերիկյան «Predator» տեսակի անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) անցել է Սիրիայի սահմանն ու ռմբակոծություն իրականացրել:
Այս մասին հայտնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը` նշելով, որ «Predator»-ները առաջին թռիչքը կատարել էին դեռևս կիրակի օրը, սակայն հետ էին վերադարձել առանց ռմբակոծության:
Հաղորդվում է նաև, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ Ինջիրլիքի ռազմաբազայի օգտագործման վերաբերյալ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև կայացած համաձայնության շրջանակներում սպասվում է Գերմանիայում տեղակայված ԱՄՆ օդուժին պատկանող ռազմական ինքնաթիռների ժամանումը Ինջիրլիքի ռազմաբազա:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հաստատել են Սիրիայի սահմանում ամերիկյան ԱԹՍ-ի իրականացրած ռմբակոծությունների մասին լուրը: Սակայն վերջինները չեն կոնկրետացրել, թե գործողությունը որ կազմակերպության դեմ է իրականացվել` «ԻՊ»-ի, թե «Ալ Նուսրա»-ի:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պատասխանատուները հավելել են նաև, որ այս պահին ամերիկյան կործանիչները Թուրքիայի սահմանից դուրս թռիչքներ չեն իրականացնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |