Տարածաշրջան12:12, 05 Օգոստոս 2015
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետ է առաջադրվել
Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի պետ է նշանակվել Թուրքիայի ցամաքային ուժերի արդեն նախկին հրամանատար բանակի գեներալ Հուլուսի Աքարը:
Ըստ թուրքական «dunyabulteni» լրատվակայքի` նման որոշում է կայացվել Թուրքիայի Բարձրագույն զինվորական խորհրդի նիստում (YAS):
Բացի այդ տեղի են ունեցել փոփոխություններ նաև զինվորական այլ բարձր պաշտոններում: Աքարից հետո թափուր մնացած ցամաքային ուժերի հրամանատարի պաշտոնին, ըստ նույն աղբյուրի, նշանակվել է առաջին բանակային կորպուսի հրամանատար Սալիհ Զեքի Չոլաքը: Ռազմածովային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Բուլենթ Բոսթանօղլուի պաշտոնավարումը 1 տարով երկարացվել է:
Թուրքիայի օդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աքին Օզթուրքին փոխարինել է բանակի գեներալ Աբիդին Ունալը: Իսկ Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատար է նշանակվել Թուրքիայի Էգեյան բանակի հրամանատար Գալիփ Մենդինը: Իսկ Էգեյան բանակի նոր հրամանատար է նշանակվել Ումիթ Դունդարը, որը մինչ այդ զբաղեցնում է Թուրքիայի 3 բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը:
Վերոհիշյալ նշանակումները կհայտարարվեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վավերացումից հետո միայն:
ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Հուլուսի Աքարը ծնվել է 1952-ին: Նախկինում նա զբաղեցրել է Բոսնիա և Հերցոգովինայում թուրքական ուժերի հրամանատարի օգնականի պաշտոնը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |