Տարածաշրջան07:39, 04 Օգոստոս 2015
Թուրքիայում պայթեցվել է հերթական գազատարը
Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարի Թուրքիայի Կարս նահանգի Սարիղամիշ շրջանով անցնող թուրքական հատվածի խողովակաշարում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով դադարեցվել է գազի մատակարարումը հարակից այլ շրջաններ:
Թուրքական «haberler» լրատվամիջոցի հաղորդմամբ` պայթյունի պատճառն առայժմ հայտնի չէ: Կարսի նահանգապետ Գյունեյ Օզդեմիրը հավաստիացրել է, որ կատարվում է հետաքննություն՝ պազրելու պայթյունի հանգամանքները: Վթարված վայրում գազի արտահոսքը դադարեցվել է և իրավիճակը գտնվում է պատկան մարմինների հսկողության ներքո:
Աղբյուրի համաձայն՝ պայթյունից հետո արտանետված գազի ձայնը լսվել է գազատարից 20կմ հեռավորության վրա գտնվող Սարիղամիշը շրջանում:
Նշենք, որ օրեր առաջ «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) զինյալները Շըրնաք նահանգում պայթեցրել էին Քերքուք-Յումուրթալըք նավթատար խողովակաշարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |