Քաղաքական09:22, 03 Օգոստոս 2015
Sonhaberler. «Թուրքիան չի ընդունում Ղրիմի անեքսիան՝ վախենալով նախադեպ ստեղծել Ղարաբաղի համար»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի ընդունի Ղրիմի միացումը Ռուսաստանին: Թուրքական «Sonhaberler» լրատվական կայքը, հղում անելով «ANS PRESS»-ին, հայտնում է, որ Էրդողանի նշյալ հայտարարության մասին տեղեկացրել է կոնգրեսի մամուլի ծառայությունը: Կոնգրեսը տեղի է ունեցել օգոստոսի 1-2-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում:
Էրդողանը նշել է, որ հաջողության հասնելու համար պետք է պահպանել միասնականությունը, այդ իսկ պատճառով էլ Թուրքիան չի ճանաչում և երբեք չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսասանին:
Թուրքական կայքը, հիշցնելով Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու գործընթացը, զուգահեռներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Ըստ կայքի՝ Ղրիմում ինքնորոշման համար անցկացված հանրաքվեով Ռուսաստանը խախտել է ՄԱԿ-ի կողմից 1984 թվականին ընդունված Հելսինկյան կանոնադրության պայմանները, համաձայն որոնց, ինքնավար շրջանի՝ պետության կազմից դուրս գալու համար պետք է հանրաքվե անցկացնել ոչ թե ինքնավար շրջանում, այլ ամբողջ երկրում: Կայքը նշում է, որ Արևմուտքը, որ միշտ հիմք է ընդունել Հելսինկյան սկզբունքները, Ռուսաստանի հետ միասին Լեռնային Ղարաբաղի հարցում ցանկանում են այդ սկզբունքը ոտնահարել:
«Մադրիդյան սկզբունքների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա 5 շրջանները հանձնելուց հետո ցանկանում են նախկին ինքնավար մարզում հանրաքվե անցկացնել ու որ Ադրբեջանն ընդունի այդ հանրաքվեի արդյունքները: Սա միայն նշանակում է կորցնել Լեռնային Ղարաբաղը և Լաչինը (Բերձոր-խմբ.): Այդ է պատճառը, որ Ադրբեջանը չի ընդունում հանրաքվեն: Մյուս պատճառը, թե ինչու Թուրքիան չի ընդունում Ղրիմի անեքսիան, կապված է մտավախության հետ, թե այդ կերպ կարող է Ղարաբաղի համար նախադեպ ստեղծել»,- գրում է թուրքական կայքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |