Տարածաշրջան09:45, 30 Հուլիս 2015
Քուրդ զինյալները պայթեցրել են Անկարայից Թեհրան մեկնող գնացքը
Թուրքիայի Բինգյոլի նահանգի մոտակայքում ընթացքի ժամանակ պայթեցվել է Անկարայից Թեհրան մեկնող գնացքը: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) զինյալների կողմից իրականացված պայթյունի հետևանքով մարդկային զոհեր չկան: Վնասվել է բեռնատար վագոնը, որն անցնելիս է եղել երկաթգծի` նախօրոք ականապատված հատվածով: Շարքից դուրս է եկել նաև երկաթգծի այդ հատվածը:
Հաղորդվում է, որ պայթուցիկը հեռակառավարվող է եղել, ինչը զինյալներին թույլ է տվել պայթյունն իրականացնել այդ հատվածով գնացի անցնելու ընթացքում:
Պայթյունից հետո դեպքի վայր մեկնած մեծ թվով անվտանգության ծառայողները կատարում են դեպքի վայրի ուսումնասիրության աշխատանքներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |